Օմանում 20 ուղտ որակազրկվել է գեղեցկության մրցույթից՝ կոսմետիկ միջամտության պատճառով
Օմանում ընթացող «Camel Beauty Show Festival 2026» փառատոնի ժամանակ 20 ուղտեր որակազրկվել են գեղեցկության մրցույթից այն բանից հետո, երբ անասնաբուժական տեսուչները պարզել են, որ նրանք ենթարկվել են կոսմետիկ միջամտությունների, հայտնում է Forbes-ը:
Հիալուրոնաթթվի ներարկումներն օգտագործվել էին ուղտերի շուրթերին ծավալ հաղորդելու համար: Դերմալ ֆիլլերներ և սիլիկոն՝ քթի ավելի վեհաշուք պրոֆիլ ստանալու համար: Բոտոքս՝ դեմքի արտահայտությունը մեղմելու: Սիլիկոնե մոմ՝ սապատը ճիշտ չափով ուռեցնելու համար:
Սա, սակայն, առաջին դեպքը չէ, երբ ուղտերի թագավորությունը հայտնվում է նման սկանդալի կենտրոնում: 2018 թվականին Սաուդյան Արաբիայի Թագավոր Աբդուլազիզի անվան ուղտերի փառատոնը որակազրկեց տասներկու հավակնորդների, որոնց շուրթերին կասկածելիորեն ներարկվել էին ֆիլլերներ և բոտուլոտոքս:
Իսկ 2021-ին ավելի քան քառասուն ուղտ հեռացվեց սաուդյան նույն շոուից:
Մրցանակային ֆոնդերը սովորաբար հասնում են 66 միլիոն դոլարի: Երբ խաղադրույքներն այդքան բարձր են, նույնիսկ ուղտի բնական տվյալները կարող են հանկարծ անբավարար թվալ:
Կոսմետիկ նյութերի օգտագործումը, ինչպիսիք են բոտոքսը, հիալուրոնաթթուն, ֆիլլերները, սիլիկոնը և հորմոնները, զգալի վտանգ են ներկայացնում կենդանիների առողջության և բարեկեցության համար, այդ թվում՝ ցավ ներարկման վայրերում, վարակներ, այտուցներ, կապտուկներ, հյուսվածքների մեռուկացում և թարախակույտերի առաջացում, ինչը հաճախ սրվում է, երբ միջամտությունները կատարվում են ոչ որակավորված անձանց կողմից՝ առանց պատշաճ ստերիլիզացման կամ վերահսկողության:

Աղբյուրը՝ tert.am