Գյումրիում այս շրջանում արդեն իսկ նախընտրական տրամադրություններ են տիրում: Բնականաբար, ակտիվ աշխատող կուսակցությունների գերակշիռ մեծամասնությունը շեշտադրումը կատարում է ոչ թե ընտրողների շրջանում գաղափարների և ծրագրերի տարածման վրա, այլ ընտրողներին շահագրգռում՝ կոնկրետ նյութական բարիքներ նվիրաբերելով:
Ընդգծված ակտիվություն է ցուցաբերում «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը մոտ մեկ ամիս է՝ ամեն հարմար առիթով գյումրեցիներին ստիպում է հիշել իր մասին: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին կենդանի ձայնով ունկնդրելուց և տարատեսակ ժողովներից բացի՝ Ամանորին կուսակիցներին բաժանվել են ամանորյա տոպրակներ՝ օղով և հյութով հագեցած: Չնայած բարեգործությունը քաղաքական կատեգորիա չէ՝ այս առումով ՕԵԿ–ական Հովհաննես Մարգարյանը վատ երևույթ չի տեսնում, բայց կարծում է, որ դա հրապարակային չպետք է արվի.
«Մենք մշտապես զերծ չենք մնացել բարեգործությունից, չնայած բարեգործական կազմակերպություն չենք: Սակայն մենք չենք ցուցադրել ու չենք ցուցադրելու: Ի՞նչ է՝ Հովհաննես Մարգարյանը մանկատան տեղը չգիտի՞, ծննդատան տեղը չգիտի՞»- նշել է Հովհաննես Մարգարյանը և շարունակել թվարկել իր անմիջական մասնակցությամբ կառուցված ինչ–ինչ հաստատությունների անուններ: Սակայն Աժ պատգամավորը չի մանրամասնել, թե ԱԺ պատգամավորի կամ ԱԱԽՔ-ի աշխատավարձով ինչպես են մասշտաբային բարեգործություններ արվում:
Տոնական օրերի ընթացքում գյումրեցիների շրջանում լուրեր էր շրջանառվում, որ որպես նախընտրական անակնկալ՝ լուրջ ծրագրերի փոխարեն ՕԵԿ-ը հեռուստացույցներ է բաժանում։ Այս տեղեկատվությունը, սակայն, Հովհաննես Մարգարյանը հերքեց:
Կուսակցությունը Գյումրիում նաև շատացրել է իր գրասենյակների թիվը, չնայած գրասենյակներում որևէ ակտիվություն չի նկատվում:
Օղիներից և հյութերից մինչև հեռուստացո՞ւյց

Դերենիկ Մալխասյան
Գյումրի