Իշխանությունը կորցնելու վախերի մեջ ապրողը (տեսանյութ)
2025 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե թոշակառուների թոշակը 10400 դրամով չենք բարձրացնում, քանի որ թոշակառուները չգիտեն՝ ինչպես ծախսել այդ գումարը։ Հետևաբար թոշակները բարձրացնելու փոխարեն ներդնում ենք առողջապահական ապահովագրման համակարգը։
Չի անցնում և 2 ամիս, ու Փաշինյան Նիկոլը, սովորության համաձայն, անում է քայլ, որը 180 աստիճանով հակասում է իր նախորդ ասածներին։
Հավանաբար Նիկոլ Փաշինյանին համապատասխան կառույցից զեկուցում են, որ իր վարկանիշը ոչ թե ասֆալտային է, այլ ավելին՝ իրենց արած ասֆալտի նման քանդվել ու փոսն է ընկել։
Ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանը՝ որպես կլասիկ պոպուլիստ, հաշվի չառնելով իր նախորդ հայտարարությունները, բյուջեի ու տնտեսության հնարավորությունները, հայտարարում է թոշակները մինչև 10 հազարով (ոչ բոլորինն է այդքան բարձրանալու) բաձրացնելու մասին։ Սա շատ նման է ընտրությունների նախաշեմին բյուջեի հաշվին թոշակառուներին ընտրակաշառք բաժանելուն։
Սույն քայլը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի վախերը։ Նա շատ լավ տեղեկացված է իր իրական վարկանիշի մասին, հասկանում է, որ ասֆալտային վարկանիշով ինչ հնարքների էլ դիմի, հնարավոր չի լինելու հունիսի 7-ին իշխանությունը պահել։ Ուստի արդեն սկսում է դիմել հուսահատ քայլերի։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից