«Mercedes-Benz» ավտոընկերությունը «Facebook» սոցիալական ցանցը տեղադրելու է իր նոր թողարկման մեքենաների համակարգիչների մեջ։ Այդպիսով վարորդները հնարավորություն կունենան մեկնաբանություններ տեղադրել այդ ցանցում, հրապարակել երթուղին և ժամանման մոտավոր ժամը, ինչպես նաև իմանալ՝ մոտակայքում կա՞ն ադյոք իրենց ընկերներից։ Մեքենայի ընթացքի ժամանակ տեքստ գրելու բոլոր հնարավորությունները անվտանգության նկատառումներով ավտոմատ կերպով անջատվում են։
Հնարավոր է, որ մեքենաների մեջ տեղադրվեն նաև «Google»–ն ու ռեստորանների, վարսավիրանոցների և այլ ծառայությունների փնտրման «Yelp» ծրագիրը։
Գերմանական այս ավտոընկերությունը միակը չէ, ով իր մեքենաների մեջ կտեղադրի սոցիալական օնլայն ցանցերի ծրագրերը։ «Facebook», «Twitter» և «Yelp» կան արդեն, օրինակ, «BMW»–ում։
«Mercedes»–ը «Facebook» կտեղադրի իր մեքենաներում