Լրահոս

10.01.2012 14:56


Ինչի՞ հետևանք են հետտոնական սթրեսներն ըստ հոգեբանի

Ինչի՞ հետևանք են հետտոնական սթրեսներն ըստ հոգեբանի

Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօրվա ասուլիսում խոսելով հետտոնական սթրեսներից՝ նշել է, որ տագնապն ավելի մեծ է, քան իրականում կա։ Նա կարծում է, որ այս խնդիրը չափից դուրս ուռճացնելու կարիք չկա։

Ըստ բանախոսի՝ ամանորյա և սուրբծննդյան տոների երկար տևելու պատճառով են առաջանում սթրեսներ։ Դրանց պատճառն այն է, որ մարդկանց համար սովոր իրավիճակից կտրուկ անցում է կատարվում մեկ այլ իրավիճակի, որը բերում է հոգեբանական լարվածության։

–Տոնական ժամանակահատվածը դառնում է կենսաոճ, որից դուրս գալը պահանջում է ներքին ուժերի լարում,–կարծում է հոգեբանը։

Նրա խոսքերով՝ հետտոնական սթրեսները շատակերության հետևանք են, ինչը ծանրաբեռնում է օրգանիզմը և ուղղակիորեն ազդում մարդու տրամադրության վրա։

–Տոները մեզ մոտ ցուցամոլության երևույթներ են բերել, և մարդիկ պարտքերով Նոր տարվա սեղան են գցում իրենց վատ չզգալու համար, իսկ հետո երկար ժամանակ խնդիրների առաջ են կանգնում,–նկատել է Կ. Նալչաջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը