Լրահոս

21.02.2026 14:19


Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-25-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ին ողջ հանրապետության տարածքում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 3-5 աստիճանով, իսկ 24-26-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով:

Այս խորագրի վերջին նյութերը