Լրահոս

10.01.2012 14:18


Հովհաննես Սահակյան. «Այս պահին տրամադրվածությունն այնպիսին է, որ ընտրությունների գնանք առանձին ցուցակներով»

Հովհաննես Սահակյան. «Այս պահին տրամադրվածությունն այնպիսին է, որ ընտրությունների գնանք առանձին ցուցակներով» Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  անդրադառնալով ընտրություններին կոալիցիոն գործընկերների միասնական կամ ոչ  միասնական ցուցակով մասնակցելուն՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Հովհաննես Սահակյանն ասել է, թե այս պահին տրամադրությունն այնպիսին է, որ կուսակցությունները պետք է առանձին մասնակցեն։ Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ այս պահին հստակ քաղաքական որոշում  չկա այդ կապակցությամբ, ուստի 100%–անոց որևէ բան ասելը սխալ է։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ հանկարծ ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը միասնական ցուցակով հանդես գան, իսկ ԲՀԿ–ն՝ առանձին, Հովհաննես Սահակյանը պատասխանել է, թե այս պահին նման մտադրություն չկա, բայց դեռ ոչինչ հստակ չէ։ –Քաղաքականության մեջ  ոչինչ չի կարելի բացառել, ուստի այս պահին հստակ ոչինչ չենք կարող ասել,–ասել է նա։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը