Լրահոս

20.02.2026 13:01


Ավան-Առինջի ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել «Mazda»-ում և «Nissan»-ում

Ավան-Առինջի ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել «Mazda»-ում և «Nissan»-ում

Այսօր՝ ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին մկրոշրջանի 1/8 հասցեում ավտոմեքենաներ են այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ, նշված ավտոտեխսպասարկման կետում կայանված «Mazda» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը