Լրահոս

20.02.2026 09:32


Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել

Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել

Փետրվարի 19-ին՝ ժամը 23։09-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի մեծ կամրջի վրա այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։20-ին, մարվել՝ 23։29-ին։ Այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահի հատվածը։

Այս խորագրի վերջին նյութերը