«Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 մարդ, 1-ը մահացել է, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ Աջափնյակի կրակոցներից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ փետրվարի 18–ին, Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից։
«Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ ԿուրղինյանըNEWS.am–ին հայտնեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Նրանցից 2–ի կյանքին, հնարավոր է՝ վտանգ է սպառնում։ Այս պահին վիրահատարանում են, չեմ մարող ավելի ստույգ ասել՝ կյանքին վտանգ կա, թե ոչ։ Չեմ կարող նաև հստակ ասելէ՝ վնասվածքները կրակոցներից է, թե ծակած–կտրած վերքեր են։ Ավելի շատ կրակոցի են նման»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Երևանի Աջափնյակ թաղամասում կրակողներ են հնչել, համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ Կան վիրավորներ, որոնց դեպքի վայրից տեղափոխել են միջադեպի մասնակիցները։ Ըստ Shamshyan.com–ի վիրավորների թիվը 10 է։
«Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 մարդ, 1-ը մահացել է, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ Աջափնյակի կրակոցներից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ փետրվարի 18–ին, Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից։
«Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը NEWS.am–ին հայտնեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Նրանցից 2–ի կյանքին, հնարավոր է՝ վտանգ է սպառնում։ Այս պահին վիրահատարանում են, չեմ մարող ավելի ստույգ ասել՝ կյանքին վտանգ կա, թե ոչ։ Չեմ կարող նաև հստակ ասելէ՝ վնասվածքները կրակոցներից է, թե ծակած–կտրած վերքեր են։ Ավելի շատ կրակոցի են նման»։