Կարծիք

14.02.2026 21:35


Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ

Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ

Փաշինյան Նիկոլը չի խորշում դիմել իր ձեռք տակ եղած բոլոր հնարավոր միջոցներին՝ տապալելու եպիսկոպոսած ժողովը։ Հասկանալով, որ մի քանի եպիսկոպոսի երկիրը լքելու արգելքը չի կարող տապալել ժողովը, որոշել է «քրեական հետապնդում» իրականացնել ու արգելել Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։

Նա չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ, որը չի անցնի։ Նա Սահմանադրությունը, օրենքները ոտնահարելով՝ իրավապահ կոչվող համակարգն օգատգործում է իր մոլագար նպատակներն իրականացնելու համար։ Չեմ բացառում, որ կարող է գնալ Կաթողիկոսին կալանավորելու քայլին, եթե տեսավ, որ գործադրված միջոցները բավարար չեն ժողովի տապալման համար։

Հայաստանում հաստատված է մեկ անձի այլասերված դիկտատուրա։

Առաջիկա ընտրություններում դրված է լինելու նաև հայ հասարակությանը մոլագար դիկատորական նկրտումներից ազատելու խնդիրը։

Հ․Գ․ Քաղացիական հասարակություն կոչվողների, դեմոկրատական արժեքների համար ժամանակին իրենց ճղողների ձայնը դուրս չի գալիս։ Հավանաբար զբաղված են Ալիևի ուղարկած դերսաններին ընդունելու, պատիվ տալու խիստ պատասխանատու գործով։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը