Աղբամանով փակված «փոսիկը»՝ քաղաքային կառավարման խորհրդանիշ (տեսանյութ)
Տիգրան Մեծի պողոտայում առաջացած մեծ փոսերից մեկը «փակվել» է աղբամանով։ Սա այդ պողոտայի ամենախոշոր փոսերից էր, և քաղաքացիները, այլ ելք չունենալով, ստիպված են եղել ինքնուրույն քայլեր ձեռնարկել՝ գոնե ինչ-որ կերպ պաշտպանելու իրենց մեքենաները լուրջ վնասներից։ Փոսերի պատճառով գրանցվել են վթարներ, մեքենաները կրել են նյութական վնասներ։
Մինչդեռ 2026 թվականին «Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագրով նախատեսված է 4 միլիարդ 292 միլիոն 290 հազար 200 դրամ։ Սակայն իրականում քաղաքը շարունակում է մնալ փոսերի մեջ խրված։
Միևնույն ժամանակ, մեքենաների գույքահարկը ժամանակին չվճարելու դեպքում քաղաքացիները ենթարկվում են տույժերի ու տուգանքների, գործերը հասնում են հարկադիր կատարողների։ ՔՊ-ի «ջանքերի» արդյունքում քաղաքացիները ոչ միայն չեն ստանում անվտանգ ու նորմալ ճանապարհներ, այլ նաև կրում են լրացուցիչ ֆինանսական կորուստներ։
Եվ կարևոր է ընդգծել՝ այս վիճակը միայն Տիգրան Մեծի պողոտայում չէ․ ամբողջ քաղաքն է վերածվել փոսերի քարտեզի։

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից