Կարծիք

13.02.2026 10:09


Տարածաշրջանից դուրս գտնվող երկրների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ զուտ սպառողական է

Տարածաշրջանից դուրս գտնվող երկրների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ զուտ սպառողական է

"Լեգիտիմություն" հասկացությունը քաղաքական բառապաշար է մտել ֆրանսիական հեղափոխությունից հետո "արտաքին լեգիտիմություն" տեսքով։

Իմաստն այն էր, որ ֆրանսիական հեղափոխությունը եվրոպական մյուս երկրների ժողովուրդների համար օրինակ էր եւ սպառնում էր միապետական կարգերին, ինչի պատճառով այդ երկրների իշխանությունները Ֆրանսիային թշնամաբար էին տրամադրված։ Այդ ժամանակ սկսեցին ասել, որ Ֆրանսիան չունի "արտաքին լեգիտիմություն"։

Հիմնականում, այդ պատճառով Նապոլեոնն իրեն հռչակեց կայսր, ամուսնացավ Ավստրիայի արքայադստեր հետ, արտաքին լեգիտիմություն ստանալու համար։

2018 թվականի դավադրության հետեւանքով, Հայաստանի իշխանությունը նախկին խորհրդային տարածքի երկրներում, նաեւ իր մերձավոր հարևան երկրների շրջանում, զրկվեց արտաքին լեգիտիմությունից։ Հիշենք այդ ընթացքում Թուրուրքիայում, Բելառուսում, Ռուսաստանում նման փորձերն, անգամ` Վրաստանում, իսկ Իրանի ու տոտալիտար Ադրբեջանի մասին խոսելն ավելորդ է։

Դա իր դերն ունեցավ 2020 թվականի պատերազմի ժամանակ մեր հանդեպ եղած վերաբերմունքի համար։

Այսօրվա Հայաստանի գործող վարչախումբը, կորցնելով ներքին լեգիտիմությունը, փորձում է ստանալ մասնակի "արտաքին լեգիտիմություն", ինչի համար, բնականաբար, դա պետք է անի մեր ազգային շահերի հաշվին։

Ինչու "մասնակի", որովհետեւ Ադրբեջանի ու Թուրորքիայի համար այս իշխանության տեսակը խորթ է, սակայն Հայաստանի կենսունակության հաշվին պետք է իրենց խնդիրները լուծեն ու օգնեն վարչախմբի վերարտադրմանը, իսկ տարածաշրջանի մյուս երկրների համար Հայաստանը շարունակում է պահպանել իր ցածր "արտաքին լեգիտիմությունը"։ Տարածաշրջանից դուրս գտնվող երկրների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ զուտ սպառողական է։

Մոտ ժամանակների մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը