Լրահոս

07.05.2009 11:16


Հայաստանը հրաժարվել է ՆԱՏՕ-ի զորավարժություններից Յաապ դե Հոոպ Սխեֆերի դիրքորոշման պատճառով. ՀՀ պաշտպանության նախարար

Հայաստանը հրաժարվել է ՆԱՏՕ-ի զորավարժություններից Յաապ դե Հոոպ Սխեֆերի դիրքորոշման պատճառով. ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի ուսանողական ֆորում կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի զինավարժություններից ՀՀ հրաժարումը պայմանավորված է Դաշինքի գլխ. քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի այն հայտարարությամբ, թե պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային գլխավոր իրավական սկզբունքն է։ Այդ մասին հայտարարել է Ռեգնումը։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ասել էր որ զորավարժություններին չմասնակցելը պայմանվորված է Վրաստանի ներքին իրավիճակով։

Այս խորագրի վերջին նյութերը