«Ժողովուրդ» օրաթերթի կողմից հիշատակված Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ նախկին պաշտոնյա է. Արայիկ Մարգարյան
Այսօր առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է մի հոդված, որը վերաբերվում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին փոխտնօրեն Նարեկ Ամբարյանին առնչվող դատական գործին։ Սակայն թերթը սխալմամբ նրան ներկայացրել է, որպես գործող փոխտնօրեն։
Այս առնչությամբ մի շարք լրատվամիջոցներ դիմել են ԶՊՄԿ մամուլի պատասխանատու Արայիկ Մարգարյանին՝ խնդրելով մեկնաբանել այդ «լուրը»։
Այս առնչությանբ Մարգարյանը, մասնավորապես, ասել է. ««Ժողովուրդ»-ը ԶՊՄԿ ՆԱԽԿԻՆ փոխտնօրեն Նարեկ Ամբարյանին ներկայացրել է, որպես գործող պաշտոնյա։
Քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Սոնա Գրիգորյան կողմից արդեն շտկվել է վրիպակը, և վերնագրում ու հոդվածում հստակ նշվել է, որ Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021 թվականը, կարծում եմ՝ լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չկա։ Այն լրատվամիջոցներին, որոնք վերահրապարակել են հիշյալ հոդվածը, խնդրում եմ համապատասխան փոփոխությունները կատարել նաև իրենց նյութերի վերնագրերում և տեքստերում։
ԶՊՄԿ-ին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտելու համար կարող եք դիմել ինձ․ ես հասանելի եմ 24/7 ռեժիմով»։
«Ժողովուրդ» օրաթերթի կողմից հիշատակված Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ նախկին պաշտոնյա է. Արայիկ Մարգարյան
Այսօր առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է մի հոդված, որը վերաբերվում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին փոխտնօրեն Նարեկ Ամբարյանին առնչվող դատական գործին։ Սակայն թերթը սխալմամբ նրան ներկայացրել է, որպես գործող փոխտնօրեն։
Այս առնչությամբ մի շարք լրատվամիջոցներ դիմել են ԶՊՄԿ մամուլի պատասխանատու Արայիկ Մարգարյանին՝ խնդրելով մեկնաբանել այդ «լուրը»։
Այս առնչությանբ Մարգարյանը, մասնավորապես, ասել է. ««Ժողովուրդ»-ը ԶՊՄԿ ՆԱԽԿԻՆ փոխտնօրեն Նարեկ Ամբարյանին ներկայացրել է, որպես գործող պաշտոնյա։
Քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Սոնա Գրիգորյան կողմից արդեն շտկվել է վրիպակը, և վերնագրում ու հոդվածում հստակ նշվել է, որ Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021 թվականը, կարծում եմ՝ լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չկա։
Այն լրատվամիջոցներին, որոնք վերահրապարակել են հիշյալ հոդվածը, խնդրում եմ համապատասխան փոփոխությունները կատարել նաև իրենց նյութերի վերնագրերում և տեքստերում։