Լրահոս

10.01.2012 10:43


Դիակ` բռնության հետքերով

Հունվարի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել 23-ամյա մի   երիտասարդ` հայտնելով, որ նույն օրը, ժամը 11.20-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղում հայտնաբերել է միայնակ բնակվող պապի` 73-ամյա Աշոտ  Մելիքյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վերքերի հետքեր:
Դեպքի վայրի զննությամբ` դիակի մոտ, հայտնաբերվել է արյունոտ դանակ և մկրատ, բաճկոնի գրպանում` 400.000 դրամ, իսկ մահճակալի ներքնակի տակ` ոսկյա և արծաթյա զարդեր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը