Կարծիք

11.02.2026 14:55


Արհեստական բանականությամբ են աշխատելու Սյունիքի ճանապարհին, ոչ մի հայ ծառայող ադրբեջանցիները չեն տեսնելու

Արհեստական բանականությամբ են աշխատելու Սյունիքի ճանապարհին, ոչ մի հայ ծառայող ադրբեջանցիները չեն տեսնելու

Արդեն մի քանի ամիս է, որ ահազանգում եմ, որ արհեստական բանականությամբ են աշխատելու Սյունիքի ճանապարհին (արդեն հաստատվեց), ոչ մի հայ ծառայող ադրբեջանցիները չեն տեսնելու, ավելին, արդեն մի քանի ամիս է, որ տեխնիկական ու ծրագրային խնդիրների վրա են աշխատում: Դա մեր ոչ սուվերեն տարածք է դառնում, ավելին, արհեստական բանականությունը նույնպես վերահսկողության տակ է և խմբագրվում է կառավարողների կողմից:

Այդ ճանապարհն առաջին հերթին ռազմա-քաղաքական նշանակություն ունի, և այնտեղով, երբ պահը գա, ռազմական տեխնիկա և կոնտինգենտ է տեղաշարժվելու, առանց մեզ հարցնելու, ինչի համար էլ Նախիջևանից Կարս երկաթուղի է կառուցվում: Երասխով անցնող տարածքը դեռևս ՀԱՊԿ-ի տարածք է, իսկ TRIPP-ն այլևս վերպետական տարածք է:

Ինչ վերաբերվում է արհեստական բանականությանը, մասնավորապես ԱՄՆ հրեական լոբբին մեծ գումարներ է ներդնում AI-ի մեջ, որպեսզի հակասեմիթական նյութերը խմբագրվեն: Այսինքն, այլ նյութեր ևս կարող են խմբագրվել, նաև՝ TRIPP-ով անցնող բեռների պարունակությունը:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը