Կարծիք

11.02.2026 08:32


ՔՊ-ական իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 100 հազարով

ՔՊ-ական իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 100 հազարով

Էկոնոմիկայի նախարարի աթոռը զբաղեցնող Պապոյան Գևորգի մի գրառում աչքիս ընկավ, որտեղ նա ինչ-որ ֆերմա է այցելել ու գովերգում է պետության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագիրը։

Բնականաբար, ասացի՝ նայեմ պաշտոնական թվերը, թե ՔՊ-ական իշխանությունն ինչ աստղաբաշխական մակարդակի է հասցրել տավարաբուծությունը Հայաստանում։

Ու, օ՜, զարմանք, պարզվեց՝ ՔՊ-ական իշխանության 7 տարիների ընթացքում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է շուրջ 100 հազարով, այդ թվում կովերի գլխաքանակը նվազել է 55 հազարով՝ 266 հազարից հասելով 211 հազարի։

Այս տեմպերով եթե մի քանի տարի էլ տավարաբուծությունը «զարգացնեն», Հայաստանում խոշոր եղջերավոր անասուն չի մնա։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը