Կարծիք

10.02.2026 13:52


ՔՊ-ի ձիերը

ՔՊ-ի ձիերը

Հռոմեացի պատմաբան Սվետոնիուսը պատմում էր, որ Կալիգուլան այնքան շատ էր սիրում իր Ինցիտատ ձիուն, որ նրան Հռոմի Սենատի անդամ է սարքել, նաեւ նրան ամուսնացրել է գեղեցկուհի Պենելոպա ձիու հետ՝ կազմակերպելով ճոխ հարսանիք։

Մեկ այլ վարկածով՝ Կալիգուլան Ինցիտատին ոչ թե սենատոր, այլ կոնսուլ է դարձրել։

Այս ամենին կարելի էր վերաբերվել որպես պատմական անեկդոտ, եթե չլիներ ԱԺ պատգամավորների թեկնածուների ցուցակագրումը ՔՊ վարչության կողմից։ Որն է ցուցակագրման հիմնական սկզբունքը։ Սկզբունքը շատ պարզ է, որն անթաքույց հարցի տեսքով տալիս է ՔՊ այսօրվա Կալիգուլան։

-Դուք պատրա՞ստ եք անվերապահ կերպով պաշտպանել ՔՊ-ի, այսինքն նորօրյա Կալիգուլայի ցանկացած որոշումը։

Եթե պատրաստ են, ապա ներառում են ցուցակում։

Փաստորեն, ձիերի երամակ են հավաքագրում ԱԺ մտցնելու համար։ Իսկ ինչու Կալիգուլան չեր կարող նույն կերպ վարվել, եթե 21-րդ դարում մենք նման օրինակ ունենք։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը