Քաղաքական

10.02.2026 12:52


Միքայել սրբազանին կրկին վիրահատել են

Միքայել սրբազանին կրկին վիրահատել են

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը։

Ինչպես հայտնի է, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն առաջին անգամ վիրահատվել էր 2025–ի դեկտեմբերի 26–ին։

«Այս անգամ վիրահատությունը ուրալոգիական բնույթի է եղել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, նոր ենք վերջացրել։ Ամեն ինչ լավ է»,–ասաց Չարչյանը։

Նրա խոսքով` Միքայել սրբազանին առնվազն 2 շաբաթ վերականգնողական բուժում է հարկավոր։

Այս խորագրի վերջին նյութերը