Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի ուենցած հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել, 20–ը՝ վիրավորվել
Ինչպես տեղեկացնում է «Իտար Տասը», Մոսկվայի «Իլ Պիթթորե» իտալական ռեստորանում պայթյունի հետևանքով հրդեհ է սկսվել։
Ներքին գործերի նախարարության քաղաքային վարչության մամուլի քարտուղար Ելենա Ալեքսեևան նշել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է երկու մարդ, ավելի քան քսանը` վիրավորվել:
Նրա խոսքերով՝ զոհերի դիերը հայտնաբերվել են խոհանոցի մոտ, այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ նրանք ռեստորանի աշխատակիցներ են եղել:
Վիրավորների թվում կան նաև երեխաներ։ Իսկ վիրավորներից երեքի վիճակը գնահտվում է ծայրահեղ ծանր։
Նախնական տվյալներով` ռեստորանում գազի բալոններ են պայթել: Քիչ առաջ հայտնի է դարձել, որ հրդեհն արդեն մեկուսացվել է։ Հրդեհն ընդգրկել է 300 քմ տարածք։
Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի ուենցած հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել, 20–ը՝ վիրավորվել