Կարծիք

04.02.2026 09:51


«Զեբրա», ցեխաթումբ, տրանզիտ (տեսանյութ)

«Զեբրա», ցեխաթումբ, տրանզիտ (տեսանյութ)

Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 29/6 հասցեում հետիոտնային գետնանշումը գրեթե անտեսանելի է դարձել վարորդների համար։ Վերջինիս նպաստում են նաև եղանակային պայմաններով առաջացած ցեխաջրերը։ Արդյունքում քաղաքացիները չեն կարողանում անվտանգ անցնել փողոցը, իսկ վարորդների համար այս վիճակը դառնում է հնարավոր վթարային սպառնալիք։

Նույն իրավիճակն է տիրում նաև Բագրևանդ փողոցում։

Այսպիսով, քաղաքային իշխանությունը պահանջում է, որպեսզի քաղաքացիները բարեխղճորեն վճարեն թանկացված տեղական տուրքերը և վճարները։ Փոխարենը՝ անգամ միլիոնավոր պարգևավճարներից հետո էլ չեն կարողանում քաղաքացիների համար ապահովել մաքուր, անվտանգ և պատշաճ կահավորված ճանապարհներ ու մայթեր։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը