Աթենքի Ազգային գեղարվեստական պատկերասրահից գողացել են երկու նկար, որոնցից մեկը Պիկասոյի աշխատանքն է եղել։ Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, գողությունը կատարվել է հունվարի 9–ի լույս գիշերը։
Հանցագործը մտադիր է եղել գողանալ նաև երրորդ նկարը, սակայն, ըստ երևույթին, չի հասցրել այն հանել շրջանակից։
Նախնական տվյալներով՝ գողացված նկարների արժեքները բավականին բարձր են։ Ազգային գեղարվեստական պատկերասրահի ցանկում նշվում է Պաբլո Պիկասոյի միայն մեկ աշխատանք՝ «Կնոջ գլուխը», որը նկարվել է 1939թ.։
Ներկայումս Պաբլո Պիկասոն աշխարհի ամենաթանկ նկարիչն է։
Աթենքում գողացել են Պիկասոյի կտավը