Կարծիք

03.02.2026 09:47


Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում

Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում

Սույն կարկառուն աթեիստ ՔՊ-ականը, որին վերջերս դրել են նախարարի աթոռի վրա, լայն հանրությանը հայտնի է նաև կրոնը, Աստվածաշունչը, հավատն ու եկեղեցին ծաղրող գրառումներով ու հայտարարություներով։

Բայց «պարտիայի գեներալնի կուրսին» ու «վոժդի» կամքին պիոներական հավատարմությամբ նստել է Պետրոսի մոտ ու կես ժամ քննարկում է Հայ Առաքելական եկեղեցին ու հոգևորականներին։ Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում։ Եթե դու ո՛չ Աստծուն ես հավատում, ո՛չ եկեղեցուն, քո ի՞նչ գործն է քիթդ խոթել եկեղեցական գործերի մեջ։

Երկիրը 21 տոկոսանոց աղքատության մեջ խեղդվում է, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աթոռին դրած ու միլիոններով պարգևավճար ստացող անձը եկեղեցի է քննարկում։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը