Ալժիրի վարչապետ. «Մենք մեր թուրք ընկերներին ասում ենք՝ դադարեցրեք քաղաքական նպատակներով շահարկել Ֆրանսիայի կողմից Ալժիրի գաղութատիրության հարցը»
Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահյան Թուրքիային կոչ է արել այլևս չշահարկել Ալժիրում Ֆրանսիայի գաղութատիրության ժամանակաշրջանում (1830—1962թթ.) ալժիրցիների սպանության հարցը։ Այս մասին տեղեկացնում է «Middle-east-online.com» կայքը։
Ալժիրի վարչապետը հավելել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանել իր շահերը, սակայն որևէ մեկն իրավունք չունի ալժիրցիների թափած արյան հաշվին սեփական գործերն առաջ տանել։
Վարչապետը հիշեցրել ու ընդգծել է, որ Ալժիրում պատերազմի ժամանակ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է եղել և որպես այդպիսին նյութական աջակցություն է ցուցաբերել նույն Ֆրանսիային։
–Մենք մեր թուրք ընկերներին ասում ենք՝ դադարեցրեք քաղաքական նպատակներով շահարկել գաղութատիրության հարցը,– հայտարարել է Օյահյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր. «Ալժիրի բնակչության 15 տոկոսը 1945թ. ի վեր ոչնչացվեց ֆրանսիացիների կողմից։ Դա ցեղասպանություն է»։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Ազգային Ժողովը անցյալ ամիս ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, համաձայն որի Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ֆրանսիային մեղադրեց 20–րդ դարի կեսերին «ալժիրցիների ցեղասպանության» մեջ։