Կարծիք

01.02.2026 10:33


Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ պարտություն

Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ պարտություն

Հայաստանի ֆուտզալի հավաքականը պատմական նվաճման էր հասել` հաջող մրցելույթների արդյունքում անցնելով Եվրոպայի ֆուտզալի առաջնության եզրափակիչ փուլ: Հաղթանակներն ու հաջող մրցելույթները շարունակվեցին այնքան ժամանակ` մինչև իրենց հետագա մրցելույթներում հաջողություն մաղթեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը, որպես ձախողակ ղեկավար` երբ հերթական անգամ մի ոլորտում սկսել էր դրական արդյունքներ արձանագրվել, որի հետ իր իշխանությունը որևէ առնչություն չունի, իր գործելաոճի համաձայն՝ անպայման փորձեց օգտվել այլոց հաջողությունից՝ սեփական PR-ի համար հերթական պատմությունը սարքելով։ Բայց կա արդեն մի օրինաչափություն` որտեղ Փաշինյանը հաջողություն է մաղթում, այնտեղ գալիս է ձախողումը։

Նրա ուղերձից անմիջապես հետո հավաքականը պարտվեց ¼ եզրափակչում և դուրս մնաց պայքարից։

Պարտվողական մտածելակերպ, մշտական արդարացումներ, պարտությունն ընդունելու փիլիսոփայություն ունեցող Նիկոլ Փաշինյանը չի կարող հաղթողի էներգիա փոխանցել ոչ մի ոլորտի։ Սա պետք է բոլորը հասկանան:

Սերգեյ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

3 (6)

Այս խորագրի վերջին նյութերը