Լրահոս

09.01.2012 16:09


Հունվարի վերջին նախատեսվո՞ւմ է Սարգսյան–Ալիև հերթական հանդիպումը

Հունվարի վերջին նախատեսվո՞ւմ է Սարգսյան–Ալիև հերթական հանդիպումը

Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունվարի վերջին Սոչիում։

Հիշեցնենք, որ 2008թ. ի վեր նախագահների միջև ինը եռակողմ հանդիպում է անցկացվել։ 2011թ. նման երկու հանդիպում է տեղի ունեցել՝ մարտի 5–ին Սոչիում և հունիսի 24–ին Կազանում։

Այս խորագրի վերջին նյութերը