Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվար
ՀՀ-ում 2025 թ. ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31-ից երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ։ Այդ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,–ասված է որոշման հիմնավորման մեջ: