Քաղաքական

29.01.2026 09:59


ՔՊ-ականները Վաղարշապատում ղեկավարության աշխատավարձերը բարձրացրեցին, մանկապարտեզների երկարօրյաների վարձն էլ թանկացրեցին

ՔՊ-ականները Վաղարշապատում ղեկավարության աշխատավարձերը բարձրացրեցին, մանկապարտեզների երկարօրյաների վարձն էլ թանկացրեցին

Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր։

Ավագանու նիստում Արգիշտի Մեխակյանի աշխատավարձը բարձրացվեց 20%-ով՝ 590.000 դրամից դառնալով 710.000 դրամ։ Ի դեպ, ՔՊ-ականները օգտվելով ՏԻՄ օրենքով սահմանած հնարավորությունից՝ Արգիշտի Մեխակյանի աշխատավարձը բարձրացրել են թույլատրելի հնարավոր ամենավերին շեմի չափով։ Այնինչ, կարող էին կա՛մ, ընդհանրապես չբարձրացնել նրա աշխատավարձը, կա՛մ բարձրացնել չնչին գումարով։

20%-ով բարձրացվեցին նաև նրա տեղակալների ու խորհրդականների աշխատավարձերը։ Ավելի ցածր դասի աշխատողների աշխատավարձի փոփոխությունը կազմեց միջինում 4-5%։ Բայց, օրինակ, պահակների ու հավաքարարների աշխատավարձերն ընդհանրապես չբարձրացվեցին։

Իսկ գիտե՞ք, թե 2026թ. բյուջեով ՔՊ-ն ինչքան է նախատեսել պարգևավճարների համար՝ 232 միլիոն դրամ։

Եվ սա ամենը չէ։

Ավագանու նիստով ՔՊ-ն թանկացրեց համայնքապատկան մանկապարտեզների երկարօրյաների վարձը՝ 12.000 դրամից դարձնելով 15.000 դրամ։

Ահա այսպիսի թվաբանություն:

Հ․Գ․ Ի դեպ, «Մայր Հայաստան»-ը, ինչպես որ նախընտրական շրջանում խոստացել էր, Վաղարշապատ համայնքում մանկապարտեզներն անվճար դարձնելու նախագիծն արդեն իսկ ներկայացրել է ավագանու հաստատման։

Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար

Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը