Կարծիք

27.01.2026 12:25


Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը. ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ

Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը. ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ռազմավարական փաստաթղթ է հրապարակել, որտեղ նշվել է, որ ամերիկյան զինված ուժերի հիմնական ուշադրությունն այլևս չի կենտրոնացած Չինաստանի և Ռուսաստանի վրա, այլ այն ներքին ճակատում և Արևմտյան կիսագնդում է լինելու։

Առաջնահերթությունները ուրվագծված են 2026 թվականի Ազգային պաշտպանության ռազմավարության զեկույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը։ Այն վերջին անգամ հրապարակվել էր 2022 թվականին։ Իսկ այս նոր փաստաթուղթը զգալիորեն տարբերվում է Պենտագոնի կողմից Բայդենի վարչակազմի օրոք ընդունված հիմնական քաղաքականությունից:

Առաջին առաջնահերթությունը կենտրոնացումն է այն հատվածի վրա, որտեղ Միացյալ Նահանգները այլևս չի մտադրվում զիջել Արևմտյան կիսագնդի կարևոր տարածքները որևէ այլ գերտերության:

ԱՄՆ ռազմական և առևտրային մուտքը Արկտիկայից մինչև Հարավային Ամերիկա, մասնավորապես՝ Գրենլանդիա, Մեքսիկական ծոց (Թրամփն այն պաշտոնապես վերանվանել է՝ «Ամերիկական ծոց») և Պանամայի ջրանցք երաշխավորելու համար. դա է լինելու ԱՄՆ-ի գլխավոր նպատակը։

«Մենք կապահովենք, որ Մոնրոյի դոկտրինը պահպանվի մեր ժամանակներում»,-նշվում է զեկույցում՝ մեջբերելով 19-րդ դարի արտաքին քաղաքականության դոկտրինը, որը պնդում է, որ ԱՄՆ ազդեցության ոլորտը տարածվում է ամբողջ Արևմտյան կիսագնդում։

Պենտագոնի երկրորդ առաջնահերթությունն այժմ դառնում Չինաստանը, որը 2022 թվականի զեկույցում նկարագրվել է որպես Միացյալ Նահանգների ամենակարևոր ռազմավարական մրցակիցը: Նոր զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգները չի ձգտում «խեղդել կամ նվաստացնել» Չինաստանին, այլ պետք է զսպի Պեկինին՝ «ուժի, այլ ոչ թե բախման միջոցով»:

Պենտագոնի երրորդ առաջնահերթությունը դաշնակիցների, այդ թվում՝ Արևմտյան կիսագնդում Կանադայի և Մեքսիկայի, ինչպես նաև Հին աշխարհի եվրոպացիների միջև ռազմական բեռի բաշխման ավելացումն է։

Չորրորդ առաջնահերթությունը պաշտպանական արդյունաբերական բազայի վերականգնումն է։

Հետաքրքիր է, որ այս փաստաթղթում, Ռուսաստանը որևէ առաջահերթության մեջ նշված չէ: Պարզապես նշված է, որ Ռուսաստանը նկարագրվում է որպես «մշտական, բայց կառավարելի սպառնալիք ՆԱՏՕ-ի արևելյան անդամների համար՝ կանխատեսելի ապագայում»։ Զեկույցում նշվում է, որ Պենտագոնը կապահովի «ԱՄՆ ուժերի պատրաստությունը՝ պաշտպանվելու ռուսական սպառնալիքներից ԱՄՆ տարածքում»։

Եթե անփոփենք վերը նշված փաստաթուղթը, ապա կարող ենք արձանագրել հետևյալը:

Առաջին

ԱՄՆ-ի զինված ուժերը չեն դիմակայելու Չինաստանի դեմ Հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանում: Այստեղ, ԱՄՆ-ն որպես հենակետ դիտարկում է Հարավային Կորեան:

Այսինքն, ամերիկացիները փաստացի նույնիսկ կարող են ձեռքերը լվանալ այս տարածաշրջանից՝ կրճատելով իրենց զինված ուժերը:

Երկրորդ

ԱՄՆ-ն համարում է, որ Եվրոպան հիմնականում ինքնուրույն պիտի դիմակայի Ռուսաստանին, իսկ ԱՄՆ-ն պիտի պաշտպանի Ռուսաստանից բացառապես իր տարածքը:

Դա նույնպես նշանակում է, որ ԱՄՆ-ն եվրոպական թատերաբեմում այլևս չի պատրաստվելու մկաններ ցույց տալ:

Երրորդ

Միջին Արևելքում, ԱՄՆ-ի գլխավոր խնդիրը պիտի լինի՝ թույլ չտալ, որ Իրանը տիրապետի միջուկային զենքի:

Դա նշանակում է, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ն փորձելու է բոլոր հիմնական խաղացողների հետ բալանսավորված հարաբերություններ հաստատել՝ բացառությամբ Իրանի:

Ի՞նչ է դա նշանակելու Հայաստանի համար

Սրանից հետո բոլոր այն տեսակետներն ու պնդումները, թե ԱՄՆ-ն երբևէ կարող է երաշխավորի դեր ստանձնել Հայաստանի անվտանգության համար, անհիմն են:

Բոլոր նրանք, ովքեր դրա մասին կարտահայտվեն, նրանց կարելի կլինի համարել կա՛մ խաբեբաներ, կա՛մ հիմարներ:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը