Ավանի Թամրուչի փողոցը հայտնվել է հակասանիտարական վիճակում (տեսանյութ)
Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցը հայտնվել է հակասանիտարական վիճակում:
Փողոցի կոյուղատար համակարգի խափանման պատճառով կոյուղաջուրը հոսում և լցվում է շենքի բակեր:
Նմանատիպ խնդիրները չեն կարգավորվում կամ մակերեսային լուծումներ են տրվում, քանի որ քաղաքապետարանը և Վեոլիա ջուր ՓԲ ընկերությունը չեն կարողանում հստակորեն տարանջատել իրենց ստանձնած պարտականությունները և նախատեսվող աշխատանքների ծավալները:
Հարգելի՛ քաղաքացիներ, քաղաքային իշխանությունը կարողանում է առավելագույն արդյունավետությամբ միայն կազմակերպել մատուցվող ծառայությունների անհամաչափ թանկացումները (գույքահարկ, ուղեվարձ...), բայց երբեք ծառայությունների որակը չեն երաշխավորում:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից