Լրահոս

07.05.2009 10:15


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում  ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին

Մայիսի 6-ին Պրահայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սեմնեբին անդրադարձել են մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը