Լրահոս

23.01.2026 17:50


Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զnh

Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զnh

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատար ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Ford»-ի ուղևորը տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 2 հոգու ժամանած շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ովքեր հրաժարվում են հիվանդանոց մեկնելուց, սակայն 1 վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղանակն անբարենպաստ է, տեղում է ուժեղ ձյուն, և ամբողջ ճանապարհը ձյունապատ է։

Այս խորագրի վերջին նյութերը