Լրահոս

09.01.2012 12:35


Ո՞ւմ զանգով է Մարգար Օհանյանը մի օրում վկայից վերածվել ամբաստանյալի

Ո՞ւմ զանգով է Մարգար Օհանյանը մի օրում վկայից վերածվել ամբաստանյալի

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունն ընդմիջվել է։ Փաստաբան Մկրտիչ Վասակյանը միջնորդություն է ներկայացրել Մարգար Օհանյանի խափանման միջոց կալանքը փոխել կամ ստորագրությամբ, 3 մլն դրամ գումար գրավի դիմաց ազատ արձակել, ինչին մեղադրող Հարություն Հարությունյանը դեմ է եղել։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ մինչև ժամը 14:30։

Մինչ այդ, Մարգար Օհանյանը խնդրել է առանձին զրուցել դատավորի և դատախազի հետ՝ ցանկանալով ասել, թե ում զանգով է ինքը մի օրում վկայից վերածվեց ամբաստանյալի։ Դատավորը մերժել է՝ առաջարկելով դա ասել բոլորի ներկայությամբ։

Օհանյանը նաև նշել է, որ կհրապարակի, թե ում միջնորդությամբ են իր դեմ ցուցմունք տվել ՃՈ աշխատակիցները՝ ավելացնելով՝ «Գիտես պատգամավոր է, պիտի չասե՞մ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը