Քաղաքական

23.01.2026 11:50

Հայ Առաքելական Եկեղեցին 2 դատական հայց է ներկայացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) դեմ

Եկեղեցին պահանջում է արգելել կարգալույծ հռչակված քահանային մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Երկրորդ հայցով ՀԱԵ-ն խնդրում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայ Առաքելական Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը, այդ թվում՝ բնակարանի բանալիները՝ կարգալույծ հռչակված քահանային և իր հետ բնակվող անձանց վտարելով նշված բնակարանից։

Եկեղեցին պահանջում է Ստեփան Ասատրյանից բռնագանձել նաև այս երկու հայցերի դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքերի գումարը։

Այս խորագրի վերջին նյութերը