ՆԳՆ-ն էլեկտրամոբիլներ է գնել, որոնց վրա առկայծող փարոսիկներ չի կարողանում տեղադրել
ՀՀ ներքին գործերի նախարարությունը 57 էլեկտրամոբիլ է գնել, որոնց վրա, Sputnik Արմենիայի տեղեկություններով, հնարավոր չէ առկայծող փարոսիկներ տեղադրել պանորամային տանիքի պատճառով։
ՆԳՆ–ն 2025 թվականի ամռանը «Մուրան» ընկերության հետ կնքել է 57 Geely Galaxy E8 էլեկտրական մեքենաների գնման պայմանագիր։ Յուրաքանչյուր մեքենայի արժեքը կազմել է 15 մլն 250 հազար դրամ, ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 869,250,000 դրամ (2,3 միլիոն դոլար)։
Պայմանագրում նշված է, որ մեքենաների առաջին խմբաքանակը պետք է մատակարարվեր մինչև 2025 թվականի դեկտեմբեր։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ներքին գործերի նախարարության և հատկապես ոստիկանության գվարդիայի համար գնված էլեկտրամոբիլների պանորամային տանիքները լուրջ խնդիր են ստեղծել առկայծող փարոսիկների տեղադրման հարցում։
Պատվիրատուների համար անակնկալ ձևով պարզվել է, որ ապակե մակերեսի վրա առկայծող փարոսիկները ավանդական մեթոդներով ամրացնելն անհնար է։ Ներքին գործերի նախարարությունը մեկ ամսից ավելի է, ինչ փորձում է լուծում գտնել։
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ներքին գործերի նախարարություն՝ հասկանալու համար
1) Ինչով է պայմանավորված այդ մակնիշի մնքենաների ընտրությունը: 2) Արդյոք այդ մեքենաները միայն ոստիկանության գվարդիան է օգտագործում: 3) Ինչպես է ՆԳՆ-ն պատրաստվում լուծել առկայծող փարոսիկների տեղադրման հարցը:
Նախարարություից Sputnik Արմենիային տեղեկացրել են, որ պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային աճուրդի գնման ընթացակարգով` մրցութային կարգով։
Տրանսպորտային միջոցները սպասարկում են ոչ միայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիային, այլ նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանն (ՀՈԳՎ) ու Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանը (ՔՈԳՎ) ։
«Նշված ոչ բոլոր մեքենաներն են ունենալու առկայծող փարոսիկներ, իսկ Geely Galaxy E8 էլեկտրական այն մեքենաների ձեռքբերման գործընթացը, որոնց համար նախատեսված են փարոսիկներ, ընթացքի մեջ է»,–նշված է պատասխանում։
Նշենք, որ Geely Auto International-ի LinkedIn–ի էջում 2025 թվականի նոյեմբերի 1-ին արված գրառման մեջ նշվում է, որ «վաթսուն Geely E8 էլեկտրական մեքենաներ պաշտոնապես միացել են Հայաստանի ոստիկանության ավտոպարկին»։
Geely-ի հայկական ներկայացուցչությունը նույնպես հաստատեց, որ պայմանագրով նախատեսված բոլոր մեքենաները վաղուց մատակարարվել են (ինչպես գրել ենք, դա պետք է տեղի ունենար նախորդ տարվա դեկտեմբերին):
Նշենք, որ ոստիկանության գվարդիայի ստեղծման և գործարկման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 1–ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ներկայացվել են նաև մի քանի նոր մեքենաներ՝ առանց առկայծող փարոսիկների։