Լրահոս

09.01.2012 12:54


2011թ. դեկտեմբերի 26–30–ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն ըստ ԿԲ–ի

2011թ. դեկտեմբերի 26–30–ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն ըստ ԿԲ–ի

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ 2011թ. դեկտեմբերի 26–30–ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.

ԱՄՆ դոլար։ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 138 մլն 454 հազ. 082 ԱՄՆ դոլար 384,04 դրամ միջին փոխարժեքով և վաճառվել 166 մլն 152 հազ. 260 ԱՄՆ դոլար 385,64 դրամ միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 28 մլն 220 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 385,85 դրամ միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 7 մլրդ 043 մլն 500 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 382,25 դրամ միջին փոխարժեքով:

Եվրո։ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 851 հազ 553 եվրո 499,2 դրամ միջին փոխարժեքով և վաճառվել 13 մլն 077 հազ 812 եվրո 503,94 դրամ միջին փոխարժեքով:

Ռուսական ռուբլի։ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 177 մլն 278 հազ 867 ՌԴ ռուբլի 12,08 դրամ միջին փոխարժեքով, և վաճառվել 301 մլն 277 հազ 065 ՌԴ ռւբլի 12,32 դրամ միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում եվրոյով և ռուսական ռուբլով գործարք չի իրականացվել:

2011թ. դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33,9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 104 մլն ԱՄՆ դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը