Փաշինյանի իշխանության տարիներին Շիրակի մարզը շարունակեց աղքատանալ
Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Շիրակի մարզը ոչ միայն պահպանեց Հայաստանի ամենաաղքատ մարզի «տիտղոսը», այլ նաև շարունակեց աղքատանալ։
ՔՊ-ի կառավարման տարիները մարզում աչքի ընկան սոցիալ-տնտեսական աղետաբեր քաղաքականությամբ, որը, ըստ պաշտոնական վիճակագրության, հանգեցրել է բնակչության էլ ավելի աղքատացման։ Համեմատելով 2018-ից մինչև 2024 թվականները՝ տեսնում ենք, որ մարզում աղքատության ցուցանիշը հաղթահարելու ուղղությամբ կենտրոնական իշխանություններն ու ՔՊ-ական չինովնիկները որևէ էական քայլ չեն արել։ Եթե 2018 թվականին Շիրակի մարզում աղքատ էր բնակչության 42․2 %-ը, ապա 2024 թվականին աղքատ է արդեն 43 %-ը։ Ծայրահեղ աղքատության առումով ևս իրավիճակ չի փոխվել՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Շիրակի մարզում ծայրահեղ աղքատության ճիրաններում գտնվել է բնակչության 2 %-ից ավելին։
Այս թվերը խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մատը մատին չի տվել մարզում սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու համար։ Չեն իրականացվել ներդրումային խոշոր ծրագրեր, մասշտաբային նախագծեր կյանքի չեն կոչվել։
Գործող իշխանությունը փիարվել է միայն ասֆալտով (ասում են՝ կոռուպցիոն ահավոր մեծ ռիսկեր պարունակող ոլորտ է) և իբր զբոսաշրջության ակտիվացմամբ։ Սակայն իրենց իսկ ներկայացրած թվերով ոչ ասֆալտը, ոչ էլ զբոսաշրջիկները Շիրակի մարզի բնակիչներին դուրս չեն բերել աղքատության ճիրաններից։
Չեմ կարող չասել, որ Շիրակը աղքատության ճիրաններից դուրս բերելու ու զարգացման ռելսերի վրա դնելու միակ արդյունավետ ճանապարհը առաջարկվեց «Մայր Հայաստանի» կողմից։ Առաջարկվում է Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնել, օգտագործել մարզի լոգիստիկ հնարավորությունները, ներգրավվել ներդրումներ, ստեղծել տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Այս ծրագիրը այլընտրանք չունի, եթե ցանկանում ենք մարզը դուրս բերել սոցիալ-տնտեսական տասնամյակների փոսից։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամԴերենիկ Մալխասանի ֆեյսբուքյան էջից

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասանի ֆեյսբուքյան էջից