5 տուն, 13.5 մլն դրամ տարեկան եկամուտ. ինչ ունի Փաշինյանի աներորդին
ArmLur.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներորդին, ով նախկինում դերասան էր, 2024 թվականին 44 մլն դրամ արժեքով նոր բնակարան է գնել։
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ավարտած ապա Նիկոլ Փաշինյանի պայքարի ջատագովը դարձած Հրաչյա Հակոբյանը 8 տարի եղել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատուն։ 2003-2008 թվականին եղել է Երեւանի խամաճիկների պետական թատրոնի, ապա 2009-2010 թվականները Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան:
Մինչ հեղափոխությունը նկարահանվել է մի քարք գեղարվեստական ֆիլմերում։
2018 թվականին «Ելք»-ից մինչև «Քաղաքացիական պայմանագիր» աներեր կանգնել է Նիկոլ Փաշինյանի կողքին։
Այս թեժ քաղաքական պայքարից հետո, սակայն, ՀՀ «թիվ մեկ աներորդին» 2026 թվականի ընտրություններում չի լինի քրոջ և փեսայի կողքին։
Ինչ ունեցվածք է կուտակել այս տարիներին Հրաչյա Հակոբյանը.
ArmLur.am-ը ուսումնասիրել է Հրաչյա Հակոբյանի հայտարարգրված, այդպեսադած՝ երևացող ունեցվածը: Եւ այսպես, Համաձայն պատգամավորի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ տարեսկզբին նա ունեցել է 7 անշարժ գույք՝ 2 բնակարան, 2 անհատական բնակելի տուն, 3 հողամաս։
Երկու անհատական բնակելի տները և 1 հողամասը ձեռք է բերվել 2020 և 2021 թվականներին Ջրվեժում՝ Ձորաղբյուրում։
2024 թվականին ևս մեկ բնակարան Հակոբյանը գնել է կրկին Ջրվեժում 44 մլն 120 հազար դրամով «Կապիտալ Բիլդ» կառուցապատողից։
Փաստացի հեղափոխությունից հետո Հրաչյա Հակոբյանը ձեռք է բերել 3 տուն՝ 3 տարում տարում: Իսկ այժմ ընդհանուր առմամբ նա ունի 5 տուն։
Հրաչյա Հակոբյանը հայտարարագրել է Volvo մակնիշի 2021 թվականի արտադրության մեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականին 18 մլն դրամով։
Հակոբյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,1 մլն դրամ և 2 հազար եվրո, սակայն տարեսկզբին առկա 11,6 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջին զրոյացել է։
Կանխիկ դրամական միջոցներն ավելացել են 2,5 մլն դրամից դառնալով 3 մլն դրամ։
Հակոբյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 527 հազար դրամ, որից 9 մլն 960 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմից, իսկ 2,5 մլն դրամը վարձակալության դիմաց ստացված եկամուտ է, 1 մլն 67 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Ֆինանսների նախարարությունից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 39 մլն 700 հազար դրամ, որը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է ։
Հակոբյանը վարկերի մարմանը մեկ տարում հատկացրել է 5 մլն 359 հազար դրամ, անշարժ գույքի վերանորոգմանը՝ 3 մլն դրամ։
Տեղեկացնենք, որ Աննա Հակոբյանի եղբայրը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Շենգավիթ տարածքային կառույցի խորհրդի անդամ է»։