Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Ալեն Սիմոնյանն, այսպես ասած, տժժացել է:Ըստ լուրերի՝ նա իր հանգիստն անցկացրել է Թայլանդում՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում: Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Երբ սա համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ հերթական անգամ Վիվառոյի իր ընկերների միջոցով է գերթանկարժեք հանգիստ իրականացրել:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, գերթանկարժեք Միկոնոս էր մեկնել հանգստի՝ Վիվառոյի հաշվին։
Ի դեպ, Ալենը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտգործնախարարին այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։
Իրականում, Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմը հենց սա՛ է»,-նշել է Արեգնազ Մանուկյանը:
Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Ալեն Սիմոնյանն, այսպես ասած, տժժացել է: Ըստ լուրերի՝ նա իր հանգիստն անցկացրել է Թայլանդում՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում: Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։