Լրահոս

20.11.2010 10:29


Պարզաբանում է ոստիկանությունը

Նոյեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները, Կենտրոնի վարչական տարածքում շրջագայելիս, Երևանի Սարյան փողոցի 22 հասցեի դիմաց գտնվող թունելների մոտ նկատել են մի խումբ երիտասարդների, որոնց վարքագիծը կասկած է հարուցել: Երբ ոստիկանները մոտեցել են խմբին, նրանցից մեկը' Կարինե Ս.-ն, փորձել է թաքցնել պայուսակը: Ոստիկանների հարցին, թե ինչու է փորձում թաքցնել, նա պատասխանել է, որ պայուսակում երկու դաշույն կա: Երիտասարդները հետագա պարզաբանումների նպատակով հրավիրվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ Կարինե Ս.-ն պայուսակից ներկայացրել է դաշույնները:

Այս փաստով նախապատրաստվել են նյութեր: Երիտասարդները համապատասխան պարզաբանումներից հետո բաց են թողնվել:

Դաշույններն առգրավված են:

Նշանակվել Է դատատեխնիկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ ոստիկանությունը մշտապես ծառայություն է իրականացնում ուսումնական հաստատությունների շրջակայքում, զբոսայգիներում, զվարճանքի և այլ մարդաշատ վայրերում:

Տեղի ունեցածն ընդամենը ոստիկանության այդ գործառույթով պայմանավորված  կանխարգելիչ միջոցառման արդյունք է,  իսկ հրապարակումները, թե  «ոստիկանությունը լայնամասշտաբ պայքար է սկսել» ինչ-ինչ երիտասարդական ենթամշակույթների դեմ, պարզապես չի համապատասխանում իրականությանը:  

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի
և լրատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը