Թուրք հակերները սպառնո՞ւմ են «Ֆեյսբուքի» հայ օգտատերերին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ամենախոշոր սոցիալական ցանցը՝ «Ֆեյսբուքը» համակարգչային Ramnit վիրուսի կողմից ենթարկվել էր հակերային հարձակման։ Դրա հետևանքով մոտ 50 հազար էջ կոտրվել էր։
Այսօր Ֆեյսբուքի օգտաատերերից Ջորջ Բարբառն էլ «Վերջին լուրեր» խմբում տեղադրել է մի հաղորդագրություն, որում ասում է, թե ցանկացած պահի թուրքերի կողմից հայ օգտատերերի էջերն ու հաշիվները կարող են ենթարկվել հակերային հարձակման։
Նա նաև մի քանի ցուցում է տվել, թե ինչպես կարելի է խուսափել նման հարձակումից։
Ըստ հաղորդագրության՝ հակերները 99%–ով կեղծում են օրիգինալ էջերը, ապա հաղորդագրություն ուղարկում, թե եթե ցանկանում եք, որ ձեր հաշիվներն ու էջերը չարգելափակվեն վերստին մուտքագրեք գաղտնաբառը, որն անելուց հետո հակերը անմիջապես իմանում է գաղտնաբառն ու էջը դարձնում իր սեփականությունը։
Բացի դա՝ անհայտ անձի կողմից ուղարկված նկարի, երգի, ֆիլմի կամ այլ էջի լինքի միջոցով համակարգիչ մուտք է գործում վիրուս, ինչը թույլ է տաալիս հակերին տիրանալ համակարգչի ողջ տեղեկատվությունը՝ այդ թվում գաղտնաբառերին։ Այս ամենից խուսափելու համար օգտատերը խորհուրդ է տալիս չդիտել անծանոթ օգտատերերի ուղարկած էջերը։

7or.am