Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև
2026-ի առաջին օրերին ոսկու գները հասել են ռեկորդային բարձրակետի։ Թանկարժեք այս մետաղը համարվում է կապիտալ, աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումներից պաշտպանելու հուսալի միջոց։ Արծաթի գները նույնպես հասել են նոր ռեկորդային բարձրակետերի։
Պատմության մեջ առաջին անգամ ոսկու գները բարձրացան մեկ ունցիայի համար 4,600 դոլարից բարձր։ Արծաթի գները նույնպես նոր ռեկորդներ են սահմանել։ Comex-ի մարտ ամսվա արծաթի ֆյուչերսները աճել են 6.53%-ով՝ հասնելով 84.52 դոլարի մեկ ունցիայի համար։
Ըստ փորձագետների՝ թանկարժեք մետաղների գների կտրուկ աճը մի շարք գործոններով է պայմանավորված:
Սակայն, որպես այս գործնթացի թրիգեր, ազդել է այն, որ Կոլումբիայի շրջանի ԱՄՆ դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ Ջերոմ Փաուելի դեմ։
Այս առիթով Ջերոմ Փաուելը հայտարարել է, որ հնարավոր մեղադրանքը պետք է դիտարկել ԱՄՆ նախագահի վարչակազմի սպառնալիքների և Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների վերաբերյալ որոշումների վրա ազդելու շարունակական ճնշման ավելի լայն համատեքստում։ Հայտնի է, որ Թրամփը պահանջում է ԴՊՀ-ից՝ կտրուկ իջեցնել տոկոսադրույքը, ինչին դեմ է հանդես գալիս այս կառույցի ղեկավարը:
Ոսկու և արծաթի գների բարձրացման վրա ազդել են նաև Իրանում բողոքի ցույցերի մասին լուրերը։ Թանկարժեք մետաղների գրավչությունը նույնպես աճել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ քննարկում է Իրանի դեմ հնարավոր գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը, կրկնել է Գրենլանդիան բռնագրավելու իր սպառնալիքները և կասկածի տակ դրել ՆԱՏՕ-ի դաշինքի ապագան։
Այսպիսով, եթե ամփոփենք, ապա 2025 թվականի վերջին ոսկու գները բարձրացել էին 64.4%-ով, իսկ արծաթի գները՝ 141.4%-ով։
Բացի այդ, արծաթի գնի կտրուկ աճը պայմանավորված է նաև նրանով, որ ըստ BMI-ի՝ Fitch Solutions Inc.-ի, այս տարի արծաթի պահանջարկը խիստ աճել է, մինչդեռ առաջարկը հետ է ընկնում այդ պահանջարկից:
Ինչով է պայմանավորված սույն գործոնը, նույնպես հասկանալի է:
Ըստ փորձագետների՝ արծաթի գնի աճը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ իրական ֆիզիկական արծաթի ծավալները չեն համապատասխանում բորսայական արծաթի արժեթղթերի քանակին:
Իսկ դա արդեն ցույց է տալիս, թե ինչ աստիճանի շեղում է արձանագրվում իրական և թղթային տնտեսության մեջ:
Թեև արծաթի ֆիզիկական քանակի մեծ պահանջարկ կա, աշխարհի տնտեսությունը համարաժեք տնտեսական աճ ցույց չի տալիս, դեռ հակառակը:
Իսկ դա նշանակում է, որ աշխարհը կանգնած է նոր համաշխարային ճգնաժամի առջև, որը կարող է կրկնել 1929 թվականի ճգնաժամի տրամաբանությունը, սակայն հաշվի առնելով ներկա իրավիճակը:
Հենց դրանով են պայմանավորված նաև Թրամփի այսօրվա քայլերը:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am