Լրահոս

13.01.2026 15:15


Հանրապետությունում սպասվում են տեղումներ

Հանրապետությունում սպասվում են տեղումներ

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում` ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը ողջ հանրապետությունում` ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հունվարի 13-ի երեկոյան և 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։

Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Այս խորագրի վերջին նյութերը