Քաղաքական

12.01.2026 14:31


«Ասեք, չանենք»-ի հետևանքները (տեսանյութ)

«Ասեք, չանենք»-ի հետևանքները (տեսանյութ)

ՔՊ-ականները գլուխ են գովում, որ Երևանի բյուջեն ավելացել է, բայց չեն ասում, որ ավելացել է գույքահարկի բարձրացման, կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գնի 13 անգամ թանկացման, աղբահանության, տրանսպորտի թանկացման, տեղական տուրքերի ու վճարների բարձրացման հաշվին:

Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Երևանի բյուջեն ավելացել է, բայց երևանցիների կյանքը չի լավացել: Որոշ դեպքերում նույնիսկ վատացել է:

Ու, փաստացի, երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին մնում է թանկ վճարելը, սառցակալած փողոցներում ու մայթերում կոտրվածքներ ստանալը, ՔՊ-ականների սահմանած բարձր հարկերը վճարելը և կոռուպցիոն գործարքներին ականատես լինելը:

«Ասեք, կանենք» կարգախոսով իշխանության եկածները հերթական անգամ խաբեցին երևանցիներին: Թեև Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից այլ բան չէր էլ կարելի սպասել»,-նշել է Արեգնազ Մանուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը