Ֆրանսիան և Ռուսաստանը դեմ են Մուբարաքին մահապատժի ենթարկելուն
Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում դեմ է արտահայտվել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին մահապատժի ենթարկելուն:
Նման պահանջով է հանդես եկել Եգիպտոսի գլխավոր դատախազությունը։
Մուբարաքին մահապատժի ենթարկելու պահանջը մտահոգել է նաև Ռուսաստանին։ Այս երկրի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ վճիռը պետք է կայացվի միջազգային բարձրագույն իրավական չափանիշների հիման վրա՝ հաշվի առնելով նաև Մուբարաքի տարիքը և ծանր հիվանդությունը:

7or.am