Լրահոս

10.01.2026 12:52


Արտաշատում Opel-ը հայտնվել է գերեզմանատան տարածքում․ ամուսինները և նրանց 2 երեխաները հոսպիտալացվել են

Արտաշատում Opel-ը հայտնվել է գերեզմանատան տարածքում․ ամուսինները և նրանց 2 երեխաները հոսպիտալացվել են

Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Գրիգոր Թ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել գերեզմանատան տարածքում, բախվել շիրմաքարի, կոտրել այն ապա հայտնվել քարե պատնեշի վրա։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանազատել են։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդն է, նրա կինը և նրանց երկու անչափահաս երեխաները։

Այս խորագրի վերջին նյութերը