Լրահոս

07.01.2012 14:59


ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը այս տարի աշխարհի համար նոր դժվարություններ է կանխատեսում

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը  այս տարի աշխարհի համար նոր դժվարություններ է կանխատեսում

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կարծում է, որ 2012թ. ավելի դժվար տարի կլինի միջազգային հանրության համար, քան նախորդը։

«Մենք բոլորս հետևում ենք Սիրիայում, Լիբիայում, Սուդանում և Եմենում տեղի ունեցող իրադարձություններին։ 2012թ. ընտրություններ են տեղի ունենալու Աֆրիկայում և մի շարք այլ կարևոր երկրներում։ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դիպել է բոլորին, այդ թվում և ՄԱԿ–ին»,–ասել է նա՝ ավելացնելով, որ այժմ աշխարհն ապրում է «տնտեսական խիստ դարաշրջան», և 193 երկիր միավորող ՄԱԿ–ը պետք է հարմարվի փոփոխվող աշխարհին։

«ՄԱԿ–ի պատմության մեջ երկրորդ անգամ այս կազմակերպության 2012-13թթ. բյուջեն զգալիորեն կրճատվել է»,–նշել է Բան Կի Մունը։

Այս խորագրի վերջին նյութերը