Լրահոս

09.01.2026 17:06


Երևանում 33-ամյա կինը կրակոցներ է արձակել, ապա նկարահանել ու տեղադրել է սոցցանցերում

Երևանում 33-ամյա կինը կրակոցներ է արձակել, ապա նկարահանել ու տեղադրել է սոցցանցերում

Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հունվարի 6-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և խուլիգանության կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 33-ամյա մի կնոջ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ նա հունվարի 1-ին՝ կեսգիշերն անց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, 24-ամյա երիտասարդին պատկանող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա իր այդ գործողությունը տեղադրել սոցիալական ցանցում:

Գազային ատրճանակը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը