Լրահոս

08.01.2026 19:33


Գեղարքունիքիում 20-ամյա վարորդը «Լադա»-ով բшխվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում․ կա վիրшվոր

Գեղարքունիքիում 20-ամյա վարորդը «Լադա»-ով բшխվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում․ կա վիրшվոր

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վահան գյուղից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհին 20-ամյա Խաչիկ Բ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը